07:55:15 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

    10:09 27 Մարտ 2025

    Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:



    Նախաձեռնության շրջանակում YoPhone-ը հայտարարել է նոր մրցույթի մասին, որին կարող են միանալ ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները կարող են ստեղծել իրենց  բոտը կամ մինի հավելվածը  YoPhone հավելվածի վրա և ստանալ 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդից  իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշովեն՝ հաշվի առնելով հարթակի հարմարավետությունը, UX դիզայնը և օգտատերերի ներգարվվածությունը։

    Մրցանակային 1-ին տեղի համար նախատեսված է 10,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ-ի համար՝ 5,000, իսկ 3-րդ տեղի համար՝ 2,500 FTN-ին համարժեք ՀՀ դրամ։ 4-10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգևներ։ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն ասել է «Այս նախաձեռնությամբ մենք աջակցում ենք հայ ծրագրավորողներին և ծանոթացնում YoPhone հավելվածի հնարավորություններին»:

    Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

    Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով YoPhone-ի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս