02:36:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել

    17:19 21 Հունվար 2025

    Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

    «Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։

    Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։

    Միջադեպը տեղի է ունեցել կայարաններից մեկի բաց հատվածում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ