21:04:57 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան

    18:20 19 Մարտ 2025

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

    «Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն:

    Ստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ

    ա) Բաքուն չի շտապում և էսկալացիայի հարմար նոր պատուհան ու հնարավորություն է փնտրում,

    կամ

    բ) Բաքուն նոր պահանջագիր է ներկայացրել Նիկոլին՝ առաջարկելով համաձայնեցված տեքստը համալրել Հայաստանի լրացուցիչ պարտավորություններով ու նախապայմաններով,

    կամ

    գ) արտաքին որոշում է կայացվել ՀՀ-ում ազատվել Նիկոլի՝ ցածր վարկանիշով կառավարչությունից, և Բաքվի միջոցով ձգձգում են թղթի կտորի ստորագրումը, որպեսզի Նիկոլին զրկեն արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին նորից խաբելու հնարավորությունից:

    Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի, վերջում ստանում ես այն, ինչ ունես:

    Հ.Գ. Ժողովուրդ ջան, էս ողջ աղետալի պատմության մեջ էդքան ասեցինք՝ փոխել է պետք «բանակցողին»: Կապիտուլյացիա ստորագրողը, Արցախն ուրացողը, ՀՀ տարածքներն օկուպացիայի հանձնողն ինչպե՞ս կարող է որևէ ժողովրդի ճակատագիր որոշել»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս