04:20:48 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք

    20:30 10 Սեպտեմբեր 2024

    Դատարանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց։

    «Դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխել, Արմեն Աշոտյանի նկատմամբ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք։ Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ, բացի ընտանիքի անդամներից և մերձավոր ազգականներից,   արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը։ Տնային կալանքի հետ համակցված՝ կիրառել նաև գրավ՝ 25 միլիոն ՀՀ դրամ»,- վճիռը հրապարակեց դատավոր Վահե Դոլմազյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս