12:00:32 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

    16:33 21 Մարտ 2025

    Հաստատվել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

    Հանդիպման մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:

    Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս