19:40:00 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

    22:46 18 Մայիս 2024

    Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։
    Ժամը 23.00-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնել էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա:
    Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ է, իսկ սպանվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանն է։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում։
    Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի հինգ հոդվածների հատկանիշներով։
    Հանցագործությունը բացահայտվեց ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Արարատի, Տաշիրի բաժինների և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։
    Պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Այնուհետև պարզաբանումը շարունակվել են գյուղում, ապա ժամը 22.30-ին՝ գերեզմանատան հարակից էլցանցի ենթակայանի կից տարածքում, որտեղ 24-ամյա երիտասարդը գնացել է չորս հոգու, իսկ 30-ամյա համագյուղացին՝ 35-ամյա հորեղբորորդու հետ։ 24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակում է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակում և մարմնական վնասվածքներ է պատճառում նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
    Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ի ժամը 6.45-ին Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Ձերբակալվել է նաև 24-ամյա հորեղբորորդին։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև մյուս երկու մասնակիցները։
    Դեպքի վայրի զնությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր:
    Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
    Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
    Հանգամանքերը պարզվում են:
    Կատարվում է նախաքննություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս