17:10:55 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

    18:08 25 Հունիս 2024

    Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերությունն կառուցել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը, փոխանցում է NEWS.ru-ի թղթակիցը։

    «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել, մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, կախված է նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում այն ​​ռիսկերը, որոնք իր մեջ կրում է Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմը»,- ասել է Կոսաչովը։

    Նա հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է. «Հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը չի ցանկանում նման ճակատագիր Հայաստանի համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս