- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
- ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով
- Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով
- Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի
- Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան
- Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը
- Newday.am լրատվականի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (Տեսանյութ)
- Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան
Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք»
11:01 20 Նոյեմբեր 2024Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է, գրում է «Հետք»-ը:
Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ վարպետների մահից հետո ժառանգներից է կախված լինում նրանց թողած ժառանգության պահպանությունը: 1979 թվականին 79 տարեկանում մահանում է Երվանդ Քոչարը՝ թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ։
Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն է նշանակվում ավագ որդու՝ Հայկազի կինը՝ Լալա Մարտիրոսյանը, ով օգնել էր Մանիկին թանգարանի հիմնադրման գործում։ Հետագայում Լալա Մարտիրոսյանի ջանքերով է թանգարանը կարողանում դիմակայել ծանր 90-ականներին․ այդ տարիներին նույնիսկ թանգարանը կողոպտելու փորձ է արվել։
Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ, ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և «Երվանդ Քոչար» թանգարանի միջև առկա լարված հարաբերությունները։ Պատճառը քառասուն տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 գործն է։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ այդ նկարներից յոթը անհետացել են։ Իսկ թե որտե՞ղ են նկարները, թանգարանը չի մեկնաբանում։
«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես, թանգարանի հետ դու ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ ի պահ, որ դուք տնօրինեք, որովհետև ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ ես կարող էի լինել տնօրենը։ Երբ որ հարցրի՝ իսկ ու՞ր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, տեսնում եմ՝ լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ու՞ր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Ռուբեն Քոչարը։
Հիմք ընդունելով 1984 թվականին իր և թանգարանի միջև կնքված պայմանագիրը՝ Ռուբեն Քոչարը գրավոր դիմումով պահանջ է ներկայացնում թանգարանին՝ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող նկարները։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարները վերադարձնելու դիմումը գրել է մեկ նպատակով՝ պարզելու, թե որտե՞ղ են այդ գործերը։ Սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին՝ պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։
Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։
«Հետք»-ը հարցում է կատարել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանի ֆոնդի առկայությունը, և ստուգումների արդյունքում արդյոք հայտնաբերվե՞լ են պակասող նմուշներ։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումներ իրականացվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ: Քանի որ տարին հոբելյանական է, և թանգարանը ծանրաբեռնված է միջոցառումներով, 2024 թվականին նախատեսված ստուգումները կիրականացվեն 2025 թվականի հունվարին:
Նամակին կից նախարարությունը ուղարկել է «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։ Ներկայացնում ենք «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը․ «Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից թանգարանային որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»։
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե որտե՞ղ են կոնկրետ այդ յոթ գործերը, փոխարենը տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Կարինե Քոչարի՝ այս վեճը ծագել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո․ «Ինքը (Ռուբեն Քոչարը-խմբ․) իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել էր և չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ»,- նշում է Կարինե Քոչարը՝ հավելելով, որ չէր ուզի այս թեման քննարկվի հանրային հարթակներում, քանի որ պատվաբեր չէ Քոչար ընտանիքի համար։
«Նշեմ, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները։ Եվ դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել, և ինձ համար շատ ցավալի է։ Անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Կարծում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինենք Քոչարի, Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը բարձր պահելու համար և փորձենք խուսափել նման անպատվաբեր գործունեությունից և հայտարարություններից»,- ասում է Կարինե Քոչարը։
Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը թանգարանին՝ նկարները վերադարձնելու պահանջով և թե որքանով է իրավաչափ թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մեր տված տեղեկատվության հիման վրա մեկնաբանեց իրավիճակը օրենքի տեսանկյունից։
«Երվանդ Քոչարի տիկնոջն է անցել Քոչարի ամբողջ գույքը, այդ թվում՝ կերպարվեստի ստեղծագործությունները, և հատկապես, եթե նա իր մահից առաջ է կերպարվեստի ստեղծագործությունները բաժանել իր որդիների միջև, նշանակում է՝ մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ»,- նշում է իրավաբանը։
Անդրադառնալով 1984 թվականին Ռուբեն Քոչարի կողմից թանգարանին տված գործերին և դրա վերաբերյալ կնքված պայմանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Ըստ էության՝ կնքվել է ստեղծագործությունների ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող ես կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է։ Այս դեպքում, եթե թանգարանի մոտ կասկած կար, թե արդյոք նա (Ռուբեն Քոչարը-խմբ․) է սեփականատերը, թե՝ ոչ, ապա սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ, օրինակ, կերպարվեստի ստեղծագործությունները թանգարանը պահում է իր մոտ և ասում է՝ բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում, այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին»,- ասում է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Լրահոս
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել 14:47 21 Հունվար 2025
- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը 14:40 21 Հունվար 2025
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին 14:35 21 Հունվար 2025
- ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով 14:23 21 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով 14:12 21 Հունվար 2025
- Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի 13:59 21 Հունվար 2025
- Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան 13:51 21 Հունվար 2025
- Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը 13:40 21 Հունվար 2025
- Newday.am լրատվականի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (Տեսանյութ) 13:30 21 Հունվար 2025
- Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան 13:23 21 Հունվար 2025
- «Ձեզ 100 տոկոսով ասում եմ, ժողովո՛ւրդ ջան, տուգանք գոյություն չունի»․ Հայկ Մարության 13:12 21 Հունվար 2025
- Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը 12:58 21 Հունվար 2025
- Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Ծառուկյան (Տեսանյութ) 12:48 21 Հունվար 2025
- Տնտեսական առումով ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ձեռնտու կառույց է. լքելու միտում չկա. Ալեն Սիմոնյան 12:37 21 Հունվար 2025
- Սպիտակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են 117 սան և 29 աշխատակից 12:26 21 Հունվար 2025
- Դուք ակտիվ և շատ դրական անձնավորություն եք՝ օժտված ստեղծագործական լայն ներուժով. Պուտինը շնորհավորել է Խառատյանին 12:12 21 Հունվար 2025
- Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում 11:59 21 Հունվար 2025
- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 11:47 21 Հունվար 2025
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան 11:35 21 Հունվար 2025
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով 11:23 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 21:23 18 Հունվար 2025 Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
- 12:13 11 Հունվար 2025 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր
- 15:25 10 Հունվար 2025 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Աշխարհ
- 19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն