09:58:18 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը աշխարհի գավաթի եզրափակչում են (Տեսանյութ)

    19:19 21 Մարտ 2025

    Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը:

    Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը հաջող է հանդես եկել օղակների վարժության որակավորման փուլում` վաստակելով 14,000 միավոր: Նա դուրս է եկել եզրափակիչ:

    Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ հանդես է եկել հենացատկի վարժության որակավորման փուլում և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ՝ հավաքելով 14,483 միավոր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս