02:47:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

    12:58 21 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Սպիտակ տանը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

    ԱՄՆ նոր ղեկավարը նշել է, որ այդ հրամանագիրն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում՝ ծննդյան իրավունքի հետ կապված։

    Ըստ Reuters գործակալության՝ հրամանագիրը նախատեսում է անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներ։

    Ինչպես հայտնել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU), Միացյալ Նահանգների իրավապաշտպան կազմակերպությունները հայց են ներկայացրել Նյու Հեմփշիր նահանգի դատարան՝ ընդդեմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այս որոշման։ 

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս