04:13:46 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին

    21:45 19 Ապրիլ 2024

    Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրամիության համար «հուսադրող» է որակել սահմանազատման ու սահամանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը, որի արդյունքներով հայկական կողմը, հիշեցնենք, հերթական զիջումներին է համաձայնվել։

    Կլաարն այս առնչությամբ X-ում գրել է՝  Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ «համապարփակ և տևական կարգավորման նպատակով»։

    Ավելի վաղ  հայկական կողմի հավաստիացումներին, թե «երկուսուկես» գյուղ է հանձնվելու Ադրբեջանին, հետևել էր ադրբեջանական կողմի պնդումը, որ Հայաստանը 4 գյուղ է տալու իրենց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս