17:42:18 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բախվել են Toyota-ն և «ՎԱԶ 2101»-ը․փրկարարները, հատուկ տեխնիկայով են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից

    20:04 15 Փետրվար 2025

    Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Toyota մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։

     

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը։

     

    Վիրավորներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ։

     

    Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

     

    Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ 2101»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

     

    Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում քննիչ Հ․ Ղազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս