08:19:15 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը

    02:00 30 Մարտ 2023

    Էստոնիայի ձեռներեցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստյան Յարվանը հայտարարել է, որ պաշտոնյաներին կարգելվի օգտագործել Tik Tok հավելվածը պետության կողմից տրամադրված հեռախոսներում: Այս մասին նախարարը հայտնել է Eesti Paevaleht թերթին։

    «Համապատասխան հրաման է եղել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների պետական կենտրոնից։ Առայժմ խոսքը միայն TikTok-ի մասին է։ Այս ամիս կենտրոնացված կառավարվող հեռախոսներից հավելվածը կհեռացվի, իսկ տեղադրումը կարգելվի», - հայտարարել է նախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս