17:05:49 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիան խաղաղ է ընթանում

    23:16 5 Դեկտեմբեր 2024

    Հինգշաբթի Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցերն ընթանում են հանգիստ մթնոլորտում։ Ակցիան սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ, մի քանի հարյուր մարդ է մասնակցում, սակայն պողոտայի երթեւեկությունն արգելափակված է։

    Ոստիկանությունը փակել է խորհրդարանի շենքի հարակից փողոցները. Ազատության հրապարակում հարյուրավոր մետր հեռավորության վրա տեղակայված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ջրցան մեքենաներ։

    Մեկ օր առաջ խորհրդարանի դիմաց բողոքի ցույցերն ամենախաղաղն են եղել։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ հրավառության պարագաներ չեն նետել, իսկ իրավապահ մարմինները տասը ժամ հետևել են առանց խառնվելու։

    Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց հետաձգել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը: Բողոքի ցույցերը Թբիլիսիում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի վերջից շարունակվում են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս