- Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին
- Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել
- 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից
- Հայտնի է, թե Ինչ որոշում է կայացրել դատարանը Վարդան Ղուկասյանի գործով
- «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան
- Ոստիկանների կողմից խոշտшնգվшծ արցախցի երիտասարդն այժմ ՔԿ-ում է. քաղաքացիները բացել են ճանապարհը
- Կապանում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից
- «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
- Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
17:44 27 Հունվար 2025Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:
Դանիել Դանիելյանն իր երախտագիտությունն է հայտնել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանին «Տիգրան Մանսուրյան» մենագրության ստեղծման համար, ինչը կարևոր և բովանդակալից նվեր է հանրությանը. «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:
Նշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրության հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ևս շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նկատել, որ թեև կոմպոզիտորը ստացել է բազմաթիվ թանկագին նվերներ, սակայն այս տարեդարձը եզակի է առնվազն 2 պատճառով։ Նախ՝ Մաեստրոն ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է ընդունում հայոց գիտության կաճառում՝ ՀՀ ԳԱԱ հեղինակավոր գիտական դահլիճում, և երկրորդ՝ որպես նվեր հրատարակվել է մենագրություն՝ երաշխավորված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։
Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «ՏԻգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի 1-ին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը և գրախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Լրահոս
- Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին 23:47 19 Մարտ 2025
- Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն ուղերձ է հղել 23:26 19 Մարտ 2025
- 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից 23:02 19 Մարտ 2025
- Հայտնի է, թե Ինչ որոշում է կայացրել դատարանը Վարդան Ղուկասյանի գործով 22:34 19 Մարտ 2025
- «Խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով․ Վարուժան Գեղամյան 22:27 19 Մարտ 2025
- Ոստիկանների կողմից խոշտшնգվшծ արցախցի երիտասարդն այժմ ՔԿ-ում է. քաղաքացիները բացել են ճանապարհը 22:09 19 Մարտ 2025
- Կապանում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից 21:53 19 Մարտ 2025
- «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին 21:41 19 Մարտ 2025
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ 21:27 19 Մարտ 2025
- Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան 20:45 19 Մարտ 2025
- ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին 20:32 19 Մարտ 2025
- Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն 20:18 19 Մարտ 2025
- Զելենսկու հետ հեռախոսազրույցի մեծ մասը Պուտինի հետ երեկվա զրույցի մասին էր․ Թրամփ 20:06 19 Մարտ 2025
- Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի. Նիկոլ Փաշինյան 19:44 19 Մարտ 2025
- Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. Լևոն Քոչարյան 19:32 19 Մարտ 2025
- 59-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ թմրանյութ 19:17 19 Մարտ 2025
- Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից. Լիլիթ Գալստյան 19:05 19 Մարտ 2025
- Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը 18:44 19 Մարտ 2025
- Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ուղիղ կապ, նաև տեսակապ հաստատել միմյանց հետ․ Կրեմլ 18:32 19 Մարտ 2025
- Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան 18:20 19 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:56 18 Մարտ 2025 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
-
12:19 9 Մարտ 2025 Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը
-
14:59 8 Մարտ 2025 Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն