01:32:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Syrian Armenian Relief Fund» հեռուստամարաթոնը հավաքեց 1.204.840 ԱՄՆ դոլար (VIDEO)

    08:28 22 Փետրվար 2016

    Փետրվարի 21-ին, Լոս Անջելեսում, տեղի ունեցավ SARF-ի (Syrian Armenian Relief Fund) նախաձեռնած հեռուստամարաթոն, որի նպատակն էր ֆինանսապես աջակցելու սիրիահայությանը:


    USArmenianews-ի փոխանցմամբ, համահայկական կոչին մասնակցում էին համայնքի գրեթե բոլոր շերտերը՝ քաղաքական բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, փաստաբանական միությունները, տարեցների կենտրոնները, բժշկական և կրթական հաստատությունները, հոգևորականները, դիվանագիտական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքացիները:

    Հեռուստամարաթոնը ապացուցեց, որ Լոս Անջելեսի հայ համայնքը միասնական է և կարող է օգնել իր հայերնակիցներին, այն հայրենակիցներին, ովքեր գտնվում են Սիրիայում և ապրում են ամենադժվար ծանր պայմաններով, և նրանք մեր բոլորի աջակցության կարիքը ունեն: 
    Բոլոր մասնակիցները մեծ ոգևորվածությամբ կոչ արեցին օգնելու Սիրիայում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին: 
    Այդ ոգևորվածությունը փոխանցվեց   դպրոցական երեխաներին: Նրանք Լոս Անջելեսի անգամ մոտակա տարբեր քաղաքներից իրենց ուսուցչական կազմով ներկա գտնվեցին հեռուստամարաթոնին, բերելով ոչ միայն իրենց հավաքած գումարները, այլ նաև փոխանցեցին զորակցության խոսքերը՝ Սիրիայում բնակվող իրենց քույրերին և եղբայրներին:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս