15:39:11 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին

    12:13 11 Նոյեմբեր 2024

    «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև  նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի,  կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ:

    ««Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը հոկտեմբերի 17-ին կայացած մասնագիտական խմբի  նիստում, ինչպես նաև բյուջետային քննարկման ժամանական քննարկվել է, որտեղ որոշվել էր նախագիծը վերանայել, լրամշակել՝ այնտեղ ներառելով նաև որոշակի տեխնիկական, տեսական ուսումնասիրություն իրականացնելու բաղադրիչը:  Նաև քննարկվել էր ծրագիրը ներկայացնել  միջազգային կառույցներին  և արտաքին փորձագիտական համայնքին  ուսումնասիրության և իրենց կողմից կարծիքներ ստանալու նպատակով, որն այս պահին ընթացքի մեջ է»,-ասաց Անետա Բաբայանը:

    Նա ընդգծեց նաև, որ ծրագրի հավանական ֆինանսավորման ուղղությամբ նախնական բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս