00:15:30 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սոմալիում նախագահական ընտրությունների օրը պարետային ժամ կսահմանվի

    20:30 14 Մայիս 2022

    Սոմալիի ոստիկանությունը 33-ժամյա պարետային ժամ է մտցրել մայրաքաղաք Մոգադիշոյում, որը գրեթե բոլոր բնակիչներին տանը կպահի կիրակի օրենսդիրների կողմից անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց ընթացքում երկրի գործող առաջնորդ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը առաջադրված է երկրորդ ժամկետի համար, հաղորդում է Reuters-ը։

    Ոստիկանության ներկայացուցիչ Աբդիֆաթահ Ադենը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է շաբաթ օրը ժամը 21:00-ից մինչեւ երկուշաբթի ժամը 06:00-ը քաղաքում ամբողջական պարետային ժամ սահմանելու մասին, որը կտարածվի ինչպես տրանսպորտի, այնպես էլ մարդկանց վրա

    Օրենսդիրները, անվտանգության ծառայության աշխատակիցները եւ քվեարկությանը մասնակցող մյուս բոլոր պաշտոնյաներն ազատ կարող են տեղաշարժվել այդ ժամերին:

    Ընտրությունները, որոնց ժամանակ օրենսդիրները նախագահ կընտրեն, կանցկացվեն օդանավակայանի անգարում, որպեսզի կանխեն իսլամիստների հնարավոր հարձակումները կամ անվտանգության ծառայությունների այլ խմբերի միջամտությունը:

    Ընտրություններում Մոհամմեդը կունենա 37 մրցակից, այդ թվում՝ երկու նախկին նախագահները՝ Շարիֆ Շեյխ Ահմեդը եւ Հասան Շեյխ Մոհամուդը, որոնց վերլուծաբանները համարում են նախագահական մրցավազքի առաջատարներ:

    Ընտրատեղամասերը պետք է բացվեն կիրակի վաղ առավոտյան, եւ, ինչպես սպասվում է, կտեւեն մինչեւ ուշ գիշեր, մինչդեռ ոստիկանությունը մտավախություն ունի, որ իսլամիստական «Ալ-Շաբաաբ» խմբավորումը կարող է փորձել հարձակումներ գործել՝ դրանք խափանելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս