09:32:14 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք

    23:40 28 Հունվար 2023

    Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմաններում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անցկացնում են «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը: Ձեռնարկի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք` ըստ օպերատիվ շտաբի հաստատած թվարկման: ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը  պատրաստել և հումանիտար օգնության կարգով փոխանցել են մեկ կիլոգրամանոց տասը հազար փաթեթներ շրջափակման մեջ հայտնված բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առաջնահերթ կարիքների բավարարման համար` համաձայն Լեռնային Ղարաբաղի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ցանկերի:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ