- Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան
- Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել
- Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
- Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից
- Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում
- Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով
- Բայդենի վարչակազմը երաշխիքներ է տվել, որ Բեյրութում և դրա արվարձաններում Իսրայելի հարվածները կքչանան. Լիբանանի վարչապետ
- Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
- Օրակարգ, ծրագիր, վճռականություն․ պարտադիր կետեր՝ ընդդիմադիր առաջնորդի համար․ Նարեկ Մալյան
- Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել
«Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկին
19:30 18 Սեպտեմբեր 2024ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, պատմաբան Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին, հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վալերի Բրյուսովը թարգմանել է հայ պոեզիայի՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը ներկայացնող 170-ից ավելի գործեր։ Նա խորապես ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը և անկեղծացել․ «Հայաստանի ուսումնասիրության մեջ ես գտա վեհ, հոգեկան հրճվանքների մի անսպառ աղբյուր, որ որպես պատմաբան, որպես գիտության մարդ՝ ես Հայաստանի պատմության մեջ գտա մի ամբողջ ուրույն աշխարհ, որտեղ բարդ հարցերը բորբոքում էին գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ Հայաստանի պոեզիայի մեջ տեսա մինչ այդ ինձ անհայտ, տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ»:
1916 թվականին Մոսկվայում Վալերի Բրյուսովի ջանքերով լույս տեսավ «Հայաստանի պոեզիա» ժողովածուն, որի համար 1923 թվականին նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչումը:
«Բոլորը գիտեն՝ ով է Վալերի Բրյուսովը, ինչ ներդրում ունի մեր ժողովուրդների հումանիտար կապերի զարգացման գործում։ Հայ ժողովրդի համար ողբերգական 1915 թվականին Բրյուսովի և նրա կողմնակիցների կողմից այդպիսի քայլը շատ կարևոր էր։ Դա տվեց իմպուլս նրա հոգեկան զարգացմանը, նա դա խոստովանել է։ Վերջնարդյունքում ունենք գրական հարուստ ժառանգություն, որը, ի թիվս այլ ձեռքբերումների, Բրյուսովի անունն անմահ դարձրեց», - նշել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունները հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունեն։
Վալերի Բրյուսովի գրական ժառանգությունը և նրա մեծ ներդրումը հայկական պոեզիան աշխարհին ծանոթացնելու գործում արժևորել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Տարբեր ժողովուրդների միջև գրականագիտական, մշակութաբանական առնչությունները չափազանց կարևոր են, ինչը, ցավոք, այսօր պակասում է։ Կարևոր է քննարկել, առանձնակի կարևորություն տալ նրան, թե ինչպես կատարելագործել առանձին ժողովուրդների մշակութաբանական, գրական առնչությունների կառույցակարգերը, այն հաշվով, որ մարդիկ դառնան միմյանց ավելի լավ ճանաչող և սովորեն ապրել համերաշխության մեջ», - ասել է Յուրի Սուվարյանը։
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը նշել է․ «Բրյուսովն այն քիչ գիտնականներից էր, որ կարողանում էր կարդալ հին ձեռագրերը, բացել հայկական պոեզիայի հայ ոգու գանձարանը: Անգնահատելի է Բրյուսովի ներդրումը ռուս-հայկական գրական-հասարակական կապերի զարգացման, Ռուսաստանում հայ մշակույթի հանրահռչակման գործում»:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին իր ուղերձում կարևորել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համագործակցությունը և նշել, որ գիտաժողովը նոր խթան է այդ համագործակցության շարունակական զարգացման համար։
Ելույթներ են ունեցել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ Ավիկ Իսահակյանը, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանը։ Զեկուցումներով են հանդես եկել բանասերներ, գրականագետներ, պատմաբաններ Հայաստանից և Ռուաստանից։
Գիտաժողովի կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։
Լրահոս
- Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան 23:59 15 Հոկտեմբեր 2024
- Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել 23:45 15 Հոկտեմբեր 2024
- Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց 23:30 15 Հոկտեմբեր 2024
- Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից 23:11 15 Հոկտեմբեր 2024
- Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում 22:44 15 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին․ Պեսկով 22:23 15 Հոկտեմբեր 2024
- Բայդենի վարչակազմը երաշխիքներ է տվել, որ Բեյրութում և դրա արվարձաններում Իսրայելի հարվածները կքչանան. Լիբանանի վարչապետ 21:56 15 Հոկտեմբեր 2024
- Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 21:43 15 Հոկտեմբեր 2024
- Օրակարգ, ծրագիր, վճռականություն․ պարտադիր կետեր՝ ընդդիմադիր առաջնորդի համար․ Նարեկ Մալյան 21:31 15 Հոկտեմբեր 2024
- Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել 21:15 15 Հոկտեմբեր 2024
- Ադրբեջանական կողմից մերժում ստանալուց հետո Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ պատրաստ է շարունակել երկխոսությունը 21:00 15 Հոկտեմբեր 2024
- «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ օգոստոսի վերջին արված առաջարկին Ադրբեջանը դեռ չի պատասխանել․ ԱԳՆ 20:41 15 Հոկտեմբեր 2024
- ՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին 20:30 15 Հոկտեմբեր 2024
- ԲՏԱ նախարարը Նիդերալնդների դեսպանին առաջարկել է համագործակցել 20:21 15 Հոկտեմբեր 2024
- Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am 20:00 15 Հոկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը 19:50 15 Հոկտեմբեր 2024
- Աղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են անելու, բնակչությանը հորդորում են չանհանգստանալ 19:37 15 Հոկտեմբեր 2024
- Սպերցյանը որոշել է՝ որտեղ շարունակել մարզական կարիերան 19:24 15 Հոկտեմբեր 2024
- Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է 19:12 15 Հոկտեմբեր 2024
- Ցեմենտով բեռնված «KamAZ» -ը կողաշրջվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց 19:00 15 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 18:44 15 Հոկտեմբեր 2024 Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով. Արմեն Աշոտյան Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով. Արմեն Աշոտյան
- 18:00 15 Հոկտեմբեր 2024 Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև քաշքշուկ սկսեց, իրավիճակը լարվեց. տեսանյութ Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև քաշքշուկ սկսեց, իրավիճակը լարվեց. տեսանյութ
- 17:30 15 Հոկտեմբեր 2024 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան
Տնտեսություն
- 16:23 15 Հոկտեմբեր 2024 Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը. Ալեն Սիմոնյան Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը. Ալեն Սիմոնյան
- 09:50 15 Հոկտեմբեր 2024 «Ժողովուրդ». 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները «Ժողովուրդ». 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները
- 17:02 14 Հոկտեմբեր 2024 Էլեկտրամոբիլների մարտկոցների գները կնվազեն գրեթե 50%-ով Էլեկտրամոբիլների մարտկոցների գները կնվազեն գրեթե 50%-ով
Հասարակություն
- 23:30 15 Հոկտեմբեր 2024 Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց Ընտանիքի 5 անդամները, որոնցից 3-ն անչափահաս են, թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
- 21:43 15 Հոկտեմբեր 2024 Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
- 20:00 15 Հոկտեմբեր 2024 Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am