17:40:23 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ

    14:37 16 Փետրվար 2025

    Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ընթացել է երկուստեք բարեկամական, կառուցողական և աշխատանքային տոնով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

    «Պուտինի և Թրամփի զրույցը հզոր ազդանշան է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով», - ասել է Պեսկովը։

    Նա ընդգծել է, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»:

    Պեսկովի համոզմամբ՝ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թրամփի դիրքորոշումը պետք է գրավիչ լինի ցանկացած ողջամիտ մարդու։

     

    Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցներին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, դրանք «որքան արագ սահմանվում են, այդքան արագ էլ հանվում են»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս