- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև
Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան
23:02 25 Մարտ 2025Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:
Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանը պատմեց՝ կրակոցները վերջին օրերին են ակտիվացել. - «Գիշերը ժամը 10-ին են կրակել, 2-ին, մեկ էլ 4-ին, էսօր էլ, երեկ էլ: Երեկ դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել, աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք»:
Խնածախից Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են արդեն հինգերորդ օրը, գյուղում մարդիկ տագնապած են. - «Հինգ գիշեր է՝ անընդհատ կրակոցներ, ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30: Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած են: Տներին չեն [կրակում], սարերին, միգուցե նաև մի օր՝ տներին, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից: Հինգ գիշեր ա՝ սարսափի մեջ ենք, ու տարբեր տեսակի զենքերով են կրակում»:
«Ազատության» հացին այս դեպքերից առաջ՝ վերջին անգամ ե՞րբ է եղել նման իրավիճակ, բնակիչը պատասխանեց. - «Ընթացքում լինում ա, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել էսքան տարի ա, ուղղակի կրակում են օդ, դեպի սարերի կողմ, ամեն դեպքում շատ վտանգավոր ա: Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն ա, որ պոստը նայում ա դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ ա դպրոցին»:
Խոզնվարից բնակիչներից հայտնեց, որ կրակոցներն ակտիվանում են գիշերային ժամերին, երբ եվրոպացի դիտորդներն արդեն գյուղում չեն: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը:
Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ այս գյուղերը միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց որևէ մանրամասն փոխանցել՝ առաջարկելով անձամբ գյուղ գնալ իրավիճակին ծանոթանալու համար:
Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:
Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր:
Լրահոս
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն 23:37 19 Ապրիլ 2025
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան 23:13 19 Ապրիլ 2025
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի 23:00 19 Ապրիլ 2025
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի 22:42 19 Ապրիլ 2025
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 22:26 19 Ապրիլ 2025
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ 22:13 19 Ապրիլ 2025
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ 22:00 19 Ապրիլ 2025
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) 21:43 19 Ապրիլ 2025
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ 21:34 19 Ապրիլ 2025
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 21:20 19 Ապրիլ 2025
- Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով 21:00 19 Ապրիլ 2025
- Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում են քարոզում. Արշակ Սրբազան 20:38 19 Ապրիլ 2025
- Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց 20:23 19 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները 20:09 19 Ապրիլ 2025
- «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների 19:48 19 Ապրիլ 2025
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը 19:36 19 Ապրիլ 2025
- Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում 19:24 19 Ապրիլ 2025
- Վրաստանում և Ադրբեջանում նույն՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել 19:15 19 Ապրիլ 2025
- «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին 18:50 19 Ապրիլ 2025
- Արաղչի. Իրանը և ԱՄՆ-ը կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում 18:42 19 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:13 19 Ապրիլ 2025 Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
-
18:31 19 Ապրիլ 2025 Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
-
14:12 19 Ապրիլ 2025 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան
Տնտեսություն
-
11:59 19 Ապրիլ 2025 Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին
-
21:40 18 Ապրիլ 2025 Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին
-
20:28 18 Ապրիլ 2025 Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը
Հասարակություն
-
23:37 19 Ապրիլ 2025 Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
-
21:43 19 Ապրիլ 2025 Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)
-
21:34 19 Ապրիլ 2025 Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ