12:29:58 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին

    21:41 18 Մայիս 2024

    Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին․

    «Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում (Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը-խմբ․), թե Հայաստանի բանտերում։

    Անհիմն մարդկանց կալանավորել են։ Մամիկոն Ասլյանյանն ինչու՞ է կալանավորված՝ ընտրված քաղաքապետ։ Արմեն Աշոտյանը ինչու՞ է կալանավորված․ ինչ-որ «զանցանքի» համար, որը ինչ-որ նյութական բանի մասին է, որը տեղի չի էլ ունեցել՝ ըստ գործի։ Նարեկը Մալյան․ տուժող չկա, ոչինչ չկա, կալանավորված է՝ ինչի՞ համար։ Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան՝ բռնկված խոսքի համար։

    Կալանքը կիրառում են որպես պատժի միջոց։ Սա անընդունելի է ցանկացածի պարագայում։

    Ուրիշներն էլ կան՝ տնային կալանքի տակ։ Սա բռնապետական համակարգի արտահայտումն է, որն ամեն օր տեսնում ենք մեր կյանքում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ