20:53:18 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր

    18:27 24 Մարտ 2025

    ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը շատ տգեղ ու շատ վատ է գնահատում իր գործընկեր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։

    Պատգամավորն այս հայտարարությունն արել է FactorTV-ին տված հարցազրույցում։

    Պողոսյանը նշել է՝ հույս ունի՝ Քոչարյանի պահվածքը խմբակցությունում քննարկման առարկա կդառնա։ Նա նաև կողմ է, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով։

    Քրիստինե Պողոսյանը հայտարարել է նաև, որ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը խնդրահարույց է։

    Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

    Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում է նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս