05:00:40 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է

    23:00 19 Ապրիլ 2024

    ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:

    Գոնե հրապարակայնորեն մի արեք նման բաներ: Աշխարհը լսում ու կարդում է ձեզ  ու համապատասխան կարծիք կազմում ողջ ժողովրդի մասին:

    Ձեր կառավարիչի ազգադավ գործունեությունից ամաչելու փոխարեն՝ հող հանձնելն ու երկրի ապագան թուրքերից լիարժեք կախման մեջ դնելու քարո՞զ եք անում:

    Չմոռանաք, որ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը  մեղսակցություն է:

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս