21:14:21 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու. հայտարարություն

    19:47 24 Մարտ 2025

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։

    «ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։

    Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում»,- ասվում է հայտարարությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս