06:14:20 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում

    21:36 18 Սեպտեմբեր 2024

    Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով:

    Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ: Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը իրականացնում է սահմանազատման շինարարական աշխատանքներ:

    Փոփոխություններ են կատարվել գործող վճարովի ծառայություններում, գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով»,-ասված է հաղորդագրության մեջ։

    Մանրամասները՝ տեսանյութում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս