23:54:04 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես չեմ կարող խաղացողներ գնել. կենտրոնական հարձակվողի հետ կապված խնդիրներ ունենք. Պետրակով

    18:27 6 Սեպտեմբեր 2024

    Վաղը Երևանում կայանալու է Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա խաղը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հավաքականում կենտրոնական հարձակվողի հետ կապված հարցին։

    «Ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, չեմ կարող խաղացողներ գնել։ Այո, կենտրոնական հարձակվողի հետ կապված խնդիրներ ունենք։ Վաղվա խաղում կտեսնենք, թե ինչ լուծում կկարողանանք գտնել այդ հարցի շուրջ։ Այսօր նաև կդիտենք երիտասարդական հավաքականի խաղը։ Հուսով եմ, որ մոտակա ժամանակներում ինչ-որ մեկը կհայտնվի այդ դիրքում։

    Անկեղծ կլինեմ, միջին մարզավիճակում է գտնվում Ռանոսը, և ես դա նրան ասել եմ։ Իհարկե, նա մեծ ցանկություն ունի խաղալու, ես նրան ասել եմ՝ փոխի՛ր ակումբային գրանցումդ, և երբ կունենաս խաղային պրակտիկա, ես նույնպես քեզ շատ խաղաժամակ կտրամադրեմ։ Ցավոք սրտի, 9 խաղում ընդամենը 41 րոպե է խաղացել։ Բայց նա մեծ ցանկություն ունի ակումբում իր տեղը վաստակելու»,- Armsport.am-ը մեջբերել է Պետրակովի խոսքերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս