19:59:35 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում

    19:53 17 Հունվար 2025

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման, ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

    Մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ զեկուցվել է, որ ներդրվել են բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգեր դատավորների, դատախազների և քննիչների համար:

    Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման համաթվի ցուցանիշներին՝ համապատասխան միջազգային զեկույցների: Ընդգծլվել է, որ թեև նախորդող ժամանակահատվածի ընթացքում դրական առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել ներկա մեխանիզմների և կառուցակարգերի լավարկման համար:

    Մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման շուրջ իրականացվող համակարգային փոփոխությունների վերաբերյալ:

    Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման վերաբերյալ հաշվետվողականությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս երեք ուղղություններով գեներացնել համապատասխան զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս