04:45:02 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

    23:59 18 Մայիս 2024

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

    Պուտինը նաև ջերմորեն շնորհավորել է Տոկաևին ծննդյան օրվա առթիվ։

    Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցից հետո Ղազախստանի նախագահի հետ կիսվել է իր տպավորություններով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս