05:59:55 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս». Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Օզբիլիզին

    15:28 11 Դեկտեմբեր 2023

    Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին՝ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում:

    «Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս», - «Ինստագրամ»-ում գրել է Մինասյանը:

    Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված են երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

    Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս