21:43:30 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մետրոպոլիտենում ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել. NEWS.am

    23:32 29 Հունիս 2022

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում քիչ առաջ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո շտապօգնություն են կանչել։

    «Ժամը 22:05-ին «Բարեկամություն» կայարան ժամանող գնացքի մեջ ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Գնացք ընդունող-ուղարկող հերթապահը տեղեկացրել է  կարգավարին, որը և շատ արագ կանչել է շտապօգնության բրիգադ։ Ժամը 22:20 - ին ժամանել է շտապօգնությունն ու տեղափոխել են ուղևորին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Դեպքի հետ կապված ունեցել ենք գրաֆիկի փոքրիկ խախտում, որի համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– NEWS.am-ին պարզաբանեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս