02:41:44 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան

    13:23 21 Հունվար 2025

    Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    «Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2,600,000 քաղաքացի։

    Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։

    Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)։

    Նախաձեռնությանը միանալ ցանկացողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ