06:25:34 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն

    23:47 19 Ապրիլ 2024

    Ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ս. Թ.-ին (ծնված 1978 թ․)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս