16:33:14 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոլդովայի վարչապետը պահանջելու է էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն մտցնել

    23:01 5 Դեկտեմբեր 2024

    Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանն հայտնել է, որ պահանջելու է էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն մտցնել և անձամբ է հանդես գալու որպես էներգետիկայի նախարար։

    «Առաջիկայում կառավարությունը խորհրդարանից կպահանջի դեկտեմբերի 16-ից արտակարգ դրություն մտցնել էներգետիկայի ոլորտում։ Արտակարգ դրությունը պետք է պահպանվի մինչև Մոլդովայի, այդ թվում՝ Մերձդնեստրի տարածաշրջանի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ճգնաժամի հաղթահարումը»,- ասել է Ռեչանը մամուլի ասուլիսում։

    Նա կրկնել է, որ «ձմեռը դժվար է լինելու», սակայն կառավարությունն ամեն ինչ կանի «ռիսկերը նվազագույնի հասցնելու» համար և պատրաստ կլինի ցանկացած սցենարի։

    Մոլդովային սպառնում է էներգետիկ ճգնաժամ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման դեպքում, որը սպառնում է Մերձդնեստրի էներգակիրներին։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս