10:10:24 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ. թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել. Սասուն Միքայելյան

    13:15 28 Հունվար 2023

    ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կարծում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության պատճառը կորպուսի հրամկազմի թերացումներն են եղել:

    «Բանակում խնդիրներ կան, կորպուսի հրամկազմի թերացումներն է եղել, նրանք հեռացվել են պաշտոններից», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միքայելյանը:

     

    Նա ընդգծեց՝ պետք է շատ հետևողական լինել:

    «Ազգային ողբերգություն է տեղի ունեցել, բնականաբար, թերացումներ են եղել, երեխեքին այդպես բարձիթողի չպետք է թողնեն, բարձիթողի վիճակ է այնտեղ», - նշեց ԵԿՄ նախագահը:

    Միքայելյանը խոստովանեց՝ հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ:

    «Ադրբեջանցիք, ունենալով  հզոր ռազմատեխնիկա, ամեն հնարավորության սահմաններում փորձում են հարձակվել մեր պետական սահմանների վրա: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել, ես կանգնած եմ հայ զինվորի կողքին, որ մեր բանակը մարտունակ դառնա», - ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս