12:04:55 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Mercedes-Benz-ը 250 000 ավտոմեքենա է հետ կանչել

    19:53 20 Փետրվար 2024

    Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողն ամբողջ աշխարհից հետ է կանչում մոտ 250 հազար ավտոմեքենա, հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի տրանսպորտի  դաշնային վարչությանը։

    Գործակալության տվյալներով՝ խոսքը 2023 թվականին արտադրված AMG GT, C-Class, CLE, E-Class, EQE, EQS, GLC, S-Class և SL մոդելների մասին է։ Գերմանիայում հետկանչման ենթակա մեքենաները 37 000 են։ Խնդիրն, ըստ հրապարակման, ապահովիչների հետ է կապված, դրանք կարող են չհամապատասխանել տեխնիկական պահանջներին, ինչն էլ հետագայում կարող է մեքենայի շարժիչի հետ կապված խնդիրներ առաջացնել։

    Mercedes-ի ներկայացուցիչը DPA-ին ասել է, որ որպես նախազգուշական միջոց, հետ կանչված մեքենաներում որոշ մասեր կփոխարինվեն նորերով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ