17:04:07 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեքենան շրջվել է, վարորդն ու ուղևորները՝ հոսպիտալացվել

    10:37 6 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

    Դեպքի վայր է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Աշտարակ-Կոշ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Վ., ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 2007 թ․) և Մ. Կ.-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ