00:20:02 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը

    19:21 14 Մայիս 2022

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Պուլ Պեռվոգո» Telegram-ալիքը:

    Նշվում է, որ մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ-ը կրկնակի տոն կնշի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը

    «Հոբելյանական թեմայից բացի, երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի արդի հարցերի շուրջ, կքննարկեն ի հայտ եկած տարբեր մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ արձագանքելու քայլերը:

    Երկկողմ ձեւաչափով բանակցություններ են նախատեսվում Լուկաշենկոյի եւ Պուտինի միջեւ։ Զրույցի հիմնական թեմաներից է լինելու համագործակցության զարգացումը եւ համատեղ աշխատանքը ներմուծման փոխարինման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս