21:25:19 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից. Լևոն Քոչարյան

    19:32 19 Մարտ 2025

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․

    «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ այս խոսք էր գնում պայմանագրի մասին:

    Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից․

    Պայմանագիրն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի կողմից պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:

    Համաձայնագիրը ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որն արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում:

    P.S. ՔՊ, թե՞ ՔՀ (քաղաքացիական համաձայնագիր)»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս