- Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Գառնիկ Դանիելյան
- Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարել
- Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
- Միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է․ շախմատի ՀՀ առաջնություն
- Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը
- Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է. Լավրով
- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը
- Իրանում ակնկալում են, որ Թրամփը գործարք կկնքի Թեհրանի հետ
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
11:25 20 Նոյեմբեր 2024ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը այցելել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա և Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքներ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ֆիլադելֆիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի և Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի կազմակերպմամբ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկո, որին մասնակցել են Փենսիլվանիայի նահանգային օրենսդիր մարմնի, քաղաքային իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել Ֆիլադելֆիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Հարի Չերքենը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Ֆիլադելֆիայում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Մարին Ֆրավել-Վեննելը և ԱՄՆ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Ագնես Ֆոնդեր Մյուհլը։
Իր բացման խոսքում դեսպան Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը, ներկայացնելով ոչ միայն նրա ստեղծագործական ուղին, այլև նրա կողմից իրականացված մարդասիրական ու բարեգործական ծրագրերը։ Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի անդամներին՝ Հայկական ժառանգության պուրակի կառուցման նախաձեռնության համար։
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Շառլ Ազնավուրի ստեղծագորությունները ֆրանսահայ երաժիշտ Հակոբ Ղասաբյանի կատարմամբ։
Դեսպան Լիլիթ Մակունցը նաև ներկա է գտնվել Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են Ֆրեզնոյից ընտրված կոնգրեսական Ջիմ Կոստան, նահանգային և համայնքային իշխանությունների երկկուսակցական պաշտոնատար անձինք, դատավորներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ծագումով Ֆրեզնոյից ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգևոր հայրեր, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Սեմ Սիմոնյանը, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել դեսպան Մակունցը՝ բարձր գնահատելով Պատվավոր հյուպատոսության և հատկապես պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կողմից 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքները և մարդասիրական ծրագրերը ՀՀ-ում՝ ընդգծելով Պատվավոր հյուպատոսության կարևոր դերակատարումը հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության կապի ամրապնդման, ԱՄՆ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության և ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունների ջերմացման հարցում։
Լրահոս
- Երևանում հայտնաբերվել է 4653, մարզերում՝ 14 030 երթևեկության խախտում 16:29 21 Հունվար 2025
- Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Գառնիկ Դանիելյան 16:13 21 Հունվար 2025
- Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարել 16:01 21 Հունվար 2025
- Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 15:47 21 Հունվար 2025
- Միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է․ շախմատի ՀՀ առաջնություն 15:35 21 Հունվար 2025
- Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը 15:23 21 Հունվար 2025
- Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է. Լավրով 15:12 21 Հունվար 2025
- Իրանում ակնկալում են, որ Թրամփը գործարք կկնքի Թեհրանի հետ 14:58 21 Հունվար 2025
- Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում ևս մեկ ատոմակայան կառուցել 14:47 21 Հունվար 2025
- Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը 14:40 21 Հունվար 2025
- Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին 14:35 21 Հունվար 2025
- ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Լավրով 14:23 21 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով 14:12 21 Հունվար 2025
- Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի 13:59 21 Հունվար 2025
- Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյան 13:51 21 Հունվար 2025
- Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը 13:40 21 Հունվար 2025
- Newday.am լրատվականի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (Տեսանյութ) 13:30 21 Հունվար 2025
- Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան 13:23 21 Հունվար 2025
- «Ձեզ 100 տոկոսով ասում եմ, ժողովո՛ւրդ ջան, տուգանք գոյություն չունի»․ Հայկ Մարության 13:12 21 Հունվար 2025
- Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը 12:58 21 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 21:23 18 Հունվար 2025 Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
- 12:13 11 Հունվար 2025 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր
- 15:25 10 Հունվար 2025 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Աշխարհ
- 19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն