07:47:41 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Lamborghini-ն առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն

    17:27 23 Օգոստոս 2022

    Automobili Lamborghini-ն հազվագյուտ և էկզոտիկ մեքենաների ամենամյա The Quail փառատոնում, որն ամեն տարի անցկացվում է օգոստոսին Կալիֆոռնիայի Կարմել քաղաքում, առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն, գրում է kommersant.ru-ն:

    Նորույթն առանձնանում է ածխածնային մանրաթելերի լայն կիրառմամբ, որից, մասնավորապես, պատրաստվում են նոր բամպերներ, տանիք։

    Urus Performante-ի հզորությունը 666 ձիաուժ է, իսկ քաշը՝ 2150 կգ։ Շարժիչը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,3 վայրկյանում, իսկ արգելակումը 100 կմ/ժ-ից մինչև լրիվ կանգառ տևում է 32,9 մ:

    Lamborghini Urus Performante-ի գինը Եվրոպայում սկսվում է 218 487 եվրոյից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս