01:00:15 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ հայաստանյան իրադարձությունների մասին

    08:05 26 Հունիս 2015

    «Կիևի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Նորիկ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում ընթացող զարգացումները կրում են ոչ թե քաղաքական, այլ կենցաղային բնույթ: Այս մասին նա հայտնել է «Обозреватель» պարբերականին:

    «Դա գաղափարական բողոք չէ: Ինչպես հայտնի է, այն կապ ունի սակագների հետ: Մարդկաննց պահանջն արդարացի է.  եթե բարձրացնում են սակագները, թող բարձրացնեն աշխատավարձերը, կենսաթոշակները: Ես կարծում եմ, որ դա սոցիալական հարց է, ոչ քաղաքացիական»,-ասել է Նորիկ Գևորգյանը:

    Նրա  խոսքերով՝ ամբողջ քաղաքացիական հասարակությունը դատապարտում է այն, թե ինչպես  Երևանում  ուժային ձևով ցրեցին  խաղաղ ցույցը:

    «Մենք բոլորս դատապարտում ենք այն, ինչ կատարվեց առաջին գիշերը, ինչպես ցրեցին խաղաղ ցուցահարներին: Այն բանից հետո, երբ ցրեցին խաղաղ ցուցահարներին, բողոքը կարող էր վերածվել քաղաքական ակցիայի: Ինչ-որ մեկը կարող էր օգտվել այդ վիճակից: Չէինք ցանկանա, որ այդպիսի  բան լինի»,-ասել է Կիևի հայ համայնքի ղեկավարը:

    «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը իմաստուն կլինի: Հայաստանի նախագահի ձեռքերում են բոլոր իշխանական լծակները, որպեսզի պատժի մեղավորներին: Իշխանությունը պետք է լսի ժողովրդին և առաջին հերթին  պաշտպանի իր շահերը: Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,-հավելել է նա:

    Դրա հետ մեկտեղ Նորիկ Գևորգյանը նշել է, որ չի ցանկանում անել քաղաքական  հայտարարություներ:

    «Դա աշխարհաքաղաքականություն է, որի մեջ մենք իրոք չենք մասնակցում: Չէի ցանականա, որ Հայաստանը վերածվեր  մի տարածքի, որտեղ պիտի լուծվեն աշխարհաքաղաքական հարցեր»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս