09:28:21 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

    20:07 18 Մայիս 2024

    «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Չախալյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

     

    «Միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր` ժամը 22:30-ին»,- գրել է Բաբայանը:

    Նա նաև տեղեկացրել է, որ դատը կկայանա Շենգավիթի նստավայրում, նախագահող դատավորն է Նելլի Բաղդասարյանը։

    Հիշեցնենք` Չախալյանն ու մյուս 4 անձինք ձերբակալվել են մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս