- Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
- Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու արտգործնախարարության առաջարկը
- Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը
- Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին
- Ապօրինի ծառահատում
- Կարկուտ կտեղա
- «Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը». Լիլիթ Գալստյան
- Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն
- Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում
- Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները
«Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության խեղաթյուրում՝ հաճո Ադրբեջանի քիմքին»․ Արցախի թեմ
21:12 3 Օգոստոս 2024Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․
«Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:
Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։
Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճանփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:
Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերենով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:
Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»:
Լրահոս
- Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում 00:00 19 Սեպտեմբեր 2024
- Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու արտգործնախարարության առաջարկը 23:45 18 Սեպտեմբեր 2024
- Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը 23:34 18 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատերազմի նոր փուլի մասին 23:17 18 Սեպտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատում 22:55 18 Սեպտեմբեր 2024
- Կարկուտ կտեղա 22:40 18 Սեպտեմբեր 2024
- «Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը». Լիլիթ Գալստյան 22:20 18 Սեպտեմբեր 2024
- Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն 22:05 18 Սեպտեմբեր 2024
- Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում 21:36 18 Սեպտեմբեր 2024
- Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները 21:22 18 Սեպտեմբեր 2024
- «Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային 21:00 18 Սեպտեմբեր 2024
- «Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ) 20:41 18 Սեպտեմբեր 2024
- Լիբանանում սկսել են պայթել հեռախոսներն ու արևային մարտկոցները 20:20 18 Սեպտեմբեր 2024
- Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ 20:10 18 Սեպտեմբեր 2024
- Գիշերը քաղաքացուն նստեցրել են իր իսկ ավտոմեքենայի հետնամասում և առևանգել 19:58 18 Սեպտեմբեր 2024
- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ է այցելել 19:44 18 Սեպտեմբեր 2024
- «Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկին 19:30 18 Սեպտեմբեր 2024
- 2018 թվականից սկսած՝ Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից․ Արտակ Զաքարյան 19:17 18 Սեպտեմբեր 2024
- Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են երիտասարդ կամավորներ․ Այսօր նրանց հետ է հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսը 19:05 18 Սեպտեմբեր 2024
- Երևանում թափոնները երկրորդ կյանք են ստանում 18:53 18 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:55 16 Սեպտեմբեր 2024 Հայաստանի ազգային պատկերասրահն իր կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին Հայաստանի ազգային պատկերասրահն իր կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին
- 17:30 16 Սեպտեմբեր 2024 Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխել են Հայաստանի պատմության թանգարան Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխել են Հայաստանի պատմության թանգարան
- 11:58 16 Սեպտեմբեր 2024 Ինչպես են Անահիտ աստվածուհուն վերագրվող արձանի ցուցանմուշները հայտնվել Բրիտանական թանգարանում Ինչպես են Անահիտ աստվածուհուն վերագրվող արձանի ցուցանմուշները հայտնվել Բրիտանական թանգարանում