23:37:17 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արեւմուտք. ՌԴ փոխվարչապետ

    17:30 25 Հունիս 2024

    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն ու Եվրոմիությունը անհամատեղելի են, իսկ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։

    «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ ֆորումում ունեցած ելույթում Օվերչուկն ասել է. «Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոմիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մտերմությունից, նույնպես պետք է ընկալվեն որպես վճար, որ մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար գին, հետևաբար որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս