21:06:15 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում

    22:16 29 Հունիս 2022

    Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում, փոխանցում է AP-ն։

    Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարեց Կնեսետը ցրելու մասին այս աշնանը նախատեսված ընտրություններից առաջ, սակայն այն լուծարելու համար անհրաժեշտ քվեարկությունը ձգձգվում է ընդդիմության հետ տարաձայնությունների պատճառով։

    Բենեթի գրասենյակը հայտնել է, որ տեղեկացրել է իր աջակողմյան «Յամինա» կուսակցության անդամներին, որ չի առաջադրվելու հաջորդ ընտրություններում, որոնք սպասվում են հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ Յաիր Լապիդի գլխավորած ժամանակավոր կառավարությունում, ով ներկայումս արտաքին գործերի նախարարն է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս