03:34:55 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում ակնկալում են, որ Թրամփը գործարք կկնքի Թեհրանի հետ

    14:58 21 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գործարք կնքել Թեհրանի հետ. այս մասին գրում է Iran պետական ​​հրատարակությունը։

     

    Իրանցի վերլուծաբաններն ակնկալում են, որ Թրամփը ճնշում կգործադրի Թեհրանի վրա, սակայն չեն բացառում նաև Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը կարող է փորձել համոզել Ռուսաստանին ու Չինաստանին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունը։ Արդյունքում, ըստ հրապարակման, Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։

     

    «Իրանի կառավարությունը պետք է գործի այնպես, որ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական դաշինքը, որը դեռևս լուրջ տարաձայնություններ ունի Իրանի քաղաքականության շուրջ, Իրանի հետ բանակցային գործընթացը համարի կենսական անհրաժեշտություն, այլ ոչ թե զիջում»,–գրում է թերթը։

     

    Իրանի կառավարությունը պնդում է բանակցությունների միջոցով լուծումը, սակայն Վաշինգտոնը մինչ այժմ անտեսել է այդ կոչերը:

     

    Հունվարին Թրամփի խորհրդական Մայք Վալցը հայտարարեց Իրանի վերաբերյալ «առանցքային որոշումների մասին»։ Իրանը այժմ ստիպված է նահանջել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների պատճառով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս