09:00:02 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունը` հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով հատելու հնարավորության մասին

    12:31 28 Հունվար 2023

    Հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով հատելու հնարավորությունը ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

    «Հունվարի 27-ին ԶԼՄ֊ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

     

    Տեղեկացնում ենք, որ խոսքը գնում է Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ