07:44:07 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը

    21:35 23 Մարտ 2025

    Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ։

     

    «Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- իր մաղթանքում նշել է պապը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս